Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կառլես Պուչդեմոնը նահանջեց

Կառլես Պուչդեմոնը նահանջեց
03.03.2018 | 15:41

Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվում է ինքնավար մարզի կառավարության ղեկավարումից և իր փոխարեն առաջարկում է բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի թեկնածությունը:

Բրյուսելից հղած ուղերձում նա ասել է. «Հնարավոր է, որ Ժորդին, ավելի լավ, քան որևէ մեկը, պատկերացնում է «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության արժեքները: Նա խաղաղ մարդ է: Նա անարդարացիորեն է ձերբակալվել»: Ժորդի Սանչեսը «Կատալոնական ազգային վեհաժողով» հասարակական կազմակերպության նախկին ղեկավարն է, որ դեկտեմբերի 21-ի խորհրդարանական ընտրություններում «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ցուցակի երկրորդ թեկնածուն էր:


Նրան մեղադրանք է առաջադրվել ապստամբություն կազմակերպելու և պետական միջոցներն անօրինաբար ծախսելու մեջ:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ