Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո հայոց պատրիարքի ընտրության դադարեցված գործընթացը վերսկսելու նպատակով ստորագրահավաք է նախաձեռնել` հայտնում է թուրքական Diken-ը:
«Աշխարհում 12 մլն հայ կա և բոլորն էլ ծագումով Անատոլիայից են: Նրանք նայում են Պոլսո պատրիարքարանին, սակայն այս պահին ստատուս քվոն ուժերի ձեռքում պատանդի կարգավիճակում է»,- ասել է Փայլանը: Կարո Փայլանի սկսած «Պատրիարքական ընտրություններ հենց հիմա» նախաձեռնությունը ստորագրել է 1336 մարդ: