Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքական ԶԼՄ-ների արձագանքը՝ արձանագրությունների չեղարկմանը

Թուրքական ԶԼՄ-ների արձագանքը՝ արձանագրությունների չեղարկմանը
03.03.2018 | 16:00

Թուրքական ԶԼՄ-ներն արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը, գրում է Ermenihaber-ը։ Իշխանամետ «Milliyet»-ի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։

Ավելի ուշ ընդարձակ անդրադարձ է կատարվել 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։ Թերթը հիշեցրել է, որ Հայաստանը պարբերաբար զգուշացրել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում խիստ արձագանք էր տվել հայկական կողմի հայտարարությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել էր, որ չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը, արձանագրությունները կշարունակեն մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում՝ մինչև տարածաշրջանում նպատակահարմար մթնոլորտ ձևավորվի։
Ընդդիմադիր «Cumhuriyet»-ի կայքը արձանագրում է, որ փաստաթուղթը չեղարկվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Պարբերականը հիշեցնում է, որ 2009-ին ԱԳ նախարարներ Դավութօղլուի և Նալբանդյանի ստորագրած փաստաթուղթը հայկական կողմը չէր դրել վավերացման, քանի որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ էր առաջ քաշել։


«Hürriyet»-ը հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում նախատեսող փաստաթուղթը 2009-ին ստորագրվել էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ջանքերով։ Իսկ գործընթացը սկսվել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայաստանյան այցով ու «ֆուտբոլային քաղաքականությամբ»։ Իշխանամերձ «Yeni Akit»-ը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել՝ «Հայաստանի շոկային որոշումը Թուրքիայի վերաբերյալ» վերտառության ներքո` հիշեցնելով, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով ենթադրվում էր «1915-ի դեպքերի» ուսումնասիրման համատեղ հանձնաժողով ստեղծել։
«Haberler» կայքը թեմային անդրադարձել է «Հայաստանի սկանդալային վճիռը․ Թուրքիայի հետ արձանագրությունները չեղարկվեցին» վերնագրով։ Լուրում հակիրճ ներկայացվել է արձանագրությունների ստորագրման և հետագա զարգացումների ժամանակագրությունը։

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ