Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զիգմար Գաբրիելը ԵՄ-ից պահանջել է հակազդել ԱՄՆ-ի նոր հարկերին

Զիգմար Գաբրիելը ԵՄ-ից պահանջել է հակազդել ԱՄՆ-ի նոր հարկերին
03.03.2018 | 16:04

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է հակազդի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի` պողպատի և ալյումինի ներմուծման հարկեր սահմանելու որոշմանը, հայտնել է Welt թերթը: Նա ընդգծել է. «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ միջազգային առևտրական հակամարտությունից խուսափելու համար»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի որոշումը սպառնալիքի տակ է դնում Եվրոպայում հազարավոր աշխատատեղերի ապագան, և «ԵՄ-ն պետք է վճռականորեն հակազդի»:

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ