Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ պետդեպն արձագանքել է Պուտինի ելույթին

ԱՄՆ պետդեպն արձագանքել է Պուտինի ելույթին
03.03.2018 | 16:08

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտի 1-ին Դաշնային ժողովին ուղղված ելույթը: Reuters-ը նշում է, որ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է, որ Պուտինն ապացուցեց` Ռուսաստանը խախտել է Գործողության միջին և կարճ շառավղով հրթիռների ոչնչացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Նոյերթը քննադատել է ելույթում ցուցադրված անիմացիոն պատկերները, որոնք ներկայացնում էին ԱՄՆ-ի դեմ հարձակումը: «Իհարկե, տհաճ էր դիտել այդ անիմացիան, որը պատկերում էր միջուկային հարձակում ԱՄՆ-ի դեմ: Մենք դա չենք ընդունում որպես պատասխանատու միջազգային խաղացողի պահվածք»,- ասել է պետքարտուղարության խոսնակը:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ

class="footer-right"> .