Իտալիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են` բացվել է 61 000 ընտրատեղամասեր: Ընտրվում է Իտալիայի ազգային խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների պալատի նոր կազմ:
Ստորին պալատի ընտրություններին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած և ընտրության իրավունք ունեցող 46,6 մլն իտալացիներ: Սենատորներին կարող են ընտրել միայն 25 տարեկանից մեծ իտալացիները` 42,8 մլն ընտրող։ Իտալիայում գործող կոալիցիաներից ու կուսակցություններից շատերն ունեն Նախարարների կաբինետը ձևավորելու համար անհրաժեշտ 40 տոկոս ձայնի շեմը չհաղթահարելու վտանգ և ընտրություններում առավել քան որոշիչ կարող են լինել մինչ վերջին հարցումները չկողմնորոշված քաղաքացիների` 30 տոկոսի քվեները: