Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է
04.03.2018 | 15:52

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Արթիկի, Սպիտակի, Ապարանի, Եղեգնաձորի, Սարավանի, Ջերմուկի եւ Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Մեղրու ավտոճանապարհներին բուք է:


ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 4-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ