Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարո Փայլան. Թուրքիայում դուք կարող եք ճնշում գործադրել, սակայն աշխարհում 12 մլն հայ կա ու տեր կկանգնեն մեր պատրիարքարանին

Կարո Փայլան. Թուրքիայում դուք կարող եք ճնշում գործադրել, սակայն աշխարհում 12 մլն հայ կա ու տեր կկանգնեն մեր պատրիարքարանին
05.03.2018 | 10:38

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը կրկին բարձրացրել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցն ու հայտարարել, որ պատրիարքարանն այժմ հայտնվել է «պատանդի» կարգավիճակում: «Պետության հետ մոտ կապեր ունեցող մեկը զբաղեցնում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, այսինքն՝ պետությունն իշխանական վերահսկիչ է նշանակում պատրիարքարանում: Դուք կարող եք Թուրքիայի ներսում նման ճնշում գործադրել հայության նկատմամբ, սակայն աշխարհում 12 մլն հայ կա ու գրեթե բոլորն արմատներով Անատոլիայից են, բոլորն էլ տեր կկանգնեն մեր պատրիարքարանին, միայն թե հիմա այն գտնվում է պատանդի կարգավիճակում»,- ասել է Փայլանը:

«Կա մի իրականություն, որ Աթեշյանը չի վայելում աշխարհի հայության հարգանքը: Այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քվեատուփն է: Այս քաոսը կլուծի միայն ընտրությունը: Կազմակերպեք այդ ընտրությունը և մենք կլուծենք այս հարցը, որը ճգնաժամային է և հայ համայնքի, և Թուրքիայի համար»,- ասել է նա։ «Աշխարհի ոչ մի վայրում չկա երկրորդ նման օրինակը, որ նման պաշտոնի աթոռն այսքան երկար տարիներ մնա թափուր ու թողնվի այլ մարդու ղեկավարմանը: Այս մարդը չի կարող տարիներ շարունակ մնալ այս կարգավիճակում՝ ուղղակի ոչինչ չանելով»,- ավելացրել է նա:


Պատգամավորը պատմել է, որ թեմայի շուրջ զրուցել է Թուրքիայի վարչապետի հետ:
«Ես ասացի պարոն վարչապետին՝ ո՞ր համայնքն է ձեզ ավելի ձեռնտու. անկառավարելի դարձած, թուլացած պոլսահայ համա՞յնքը, թե՞ համայնքի կողմից հարգանք վայելող հոգևոր առաջնորդ ունեցող ու այս երկրի ամեն բնագավառում իր ներդրումներն ունեցող համայնքը, այս տեսանկյունից էլ նայեք»,- նշել է Փայլանը:

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ