Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան. Թուրքիան խնդիր չունի Ռուսաստանի հետ

Էրդողան. Թուրքիան խնդիր չունի Ռուսաստանի հետ
05.03.2018 | 10:41

Անկարան խնդիր չունի Մոսկվայի հետ սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» թուրքական ռազմական գործողության պատճառով` հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը ինքնաթիռում մամուլի ասուլիսի ընթացքում՝ վերադառնալով աֆրիկյան երկրներ շրջագայությունից: «Աֆրինի հարցում մենք հակասություններ չունենք Ռուսաստանի հետ: Իդլիբում ընթանում է դիտորդական կետերի ստեղծման գործընթացը: Այս պահին արդեն ստեղծվել է 8 այդպիսի կետ: Ապագայում ծրագրվում է Ստամբուլում անցկացնել եռակողմ (Ռուսաստան-Թուրքիա-Իրան) գագաթնաժողով՝ նման Սոչիի գագաթնաժողովին: Այնտեղ մենք հնարավորություն կունենանք գնահատելու և ուսումնասիրելու բոլոր հարցերը»,- TRT հեռուստաալիքը մեջբերում է Էրդողանի խոսքերը:


Ռուսական զենիթահրթիռային С-400 համալիրների գնման առթիվ ՆԱՏՕ-ի հետ վեճերի մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս Ռուսաստանից գնել է զենիթահրթիռային С-300 համալիրներ, սակայն Հունաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի հաջորդել: «Մենք չենք պատրաստվում ուրիշներից հարցնել, թե ինչպես ապահովենք մեր երկրի անվտանգությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ