Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ ահաբեկչական վտանգի պատճառով` գրում է «Ջումհուրիյեթը»: Դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ դեսպանատան շենքից ու դրա շրջակայքից, զգոնություն ցուցաբերել զբոսաշրջային մարդաշատ վայրերում, առևտրի կենտրոններում և զվարճանքի այլ վայրերում գտնվելիս: Վտանգն անցնելուց հետո դեսպանատունը կվերսկսի աշխատանքը:
Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետախուզական տեղեկություններն ու վտանգի զգուշացումները՝ ձեռնարկել են անվտանգության խստացված միջոցառումներ: