Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցության մասնակցությամբ «Առաջ, Իտալիա» աջ կենտրոնամետ կոալիցիան մեծամասնություն է ստանում Սենատի ընտրությունների արդյունքներով` հավաքելով 36 տոկոս ձայն։ Այսպիսին են քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակել է Rai News 24 հեռուստաալիքը՝ ՆԳՆ-ի հաշվարկների նախնական տվյալներով։
Կոալիցիայի կազմում են Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունը, Մատեո Սալվինիի «Լիգա» շարժումը և Ջորջիա Մելոնիի «Իտալիայի եղբայրնե» կուսակցությունը։ Երկրորդ տեղում է «5 աստղի շարժումը», որը հանդես է գալիս որևէ այլ քաղաքական ուժերի հետ բլոկներից դուրս և հավաքել է 31,8 տոկոս ձայն։ Իշխող դեմոկրատական կուսակցությունը՝ ձախ կենտրոնամետ դաշնակիցների հետ պարտություն է կրել` զբաղեցնելով 3-րդ տեղը (24,7 տոկոս ձայն)։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 73 տոկոս, հայտնում է ՆԳՆ-ն: