Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն պատրաստ է «մաքրել» ահաբեկիչներից սիրիական Մանբիջը։ «Այսօր Աֆրինում ենք, վաղը՝ Մանբիջում, մյուս օրն էլ Եփրատի արևելքից մինչև Իրաքի սահման ամբողջ տարածքը կմաքրենք ահաբեկիչներից: Մեր նահատակների արյունը գետնին չի մնա, նրանց հերոսությունները զուր չեն անցնի»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը, ակնարկելով ԱՄՆ-ին, խոսել է նաև քրդական ջոկատներին աջակցող ուժերի մասին՝ պնդելով, որ Թուրքիայի դեմ «դավաճանական» գործարքներ են կնքվում։ «Մենք այդ ահաբեկիչներից էլ, նրանց աջակիցներից էլ պատասխան ենք պահանջելու մեր ամեն մի նահատակի համար: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ դավաճանական գործարքներ են կնքվում այնտեղ: Սակայն Թուրքիան ի զորու է խախտել նրանց պլանները»,- հայտարարել է Էրդողանը: