Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելի քվեարկությունը` մարտի 14-ին

Մերկելի քվեարկությունը` մարտի 14-ին
05.03.2018 | 18:54

Բունդեսթագը Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելի թեկնածությունը կքվեարկի մարտի 14-ին: Դա հավաստել է խորհրդարանի քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քաուդերը ARD հեռուստաալիքի եթերում: Քաուդերը նշել է, որ օրը համաձայնեցրել է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահ Անդրեա Նալեսի հետ։

«Մենք համակարծիք ենք, որ դա պետք է տեղի ունենա մարտի 14-ին»,- ասել է նա: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատգամավորներին Մերկելի թեկնածությունը կառաջարկի մարտի 5-ին: Բունդեսթագում քվեարկությունը կլինի գաղտնի: ՔԴՄ/ՔՍՄ-ն և ԳՍԴԿ-ն խորհրդարանում ունեն 399 տեղ 709-ից, Մերկելի վերընտրության խնդիր չպետք է ծագի։

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ