Իսրայելը նախկինի պես պատրաստ է պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունների, սակայն նման երկխոսության համար բովանդակալից ծրագիր է անհրաժեշտ, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին:
«Եթե ուղիղ բանակցություններ լինեն, մենք կարող ենք պաղեստինցիների հետ նստել ցանկացած տեղում և խոսել: Գլխավորն այն չէ, թե որտեղ, այլ այն, թե ինչի մասին խոսել: Որոշակի ծրագիր է հարկավոր: Բանակցությունները կողմերի միջև առաջարկների քննարկումն է: Մենք արդեն երկու անգամ բարձրաձայնել ենք մեր առաջարկները՝ 2000-ին և 2008-ին: Առաջարկել ենք մեծ տարածքների փոխանցում, տարածքների փոխանակում և այլն: Պաղեստինցիները երկու անգամ ասել են «ոչ»: Բայց չէ որ մեր երկրում ներքին ճնշում կա, երբ մյուս կողմը տարածքների մեծ մասը ստանալու առաջարկին «ոչ» է ասում, հարց է ծագում, թե ի՞նչ են նրանք ուզում: Սա զրոյական գումարով խաղ չէ, սա այն դեպքն է, երբ ես տալիս եմ ամեն ինչ, դու՝ ոչինչ: Եթե այդպես է, համաձայնագիր չի լինի: Այս դեպքում սա ոչ թե win win game է, այլ loose-loose game»,- ասել է դիվանագետը: