Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը
06.03.2018 | 13:35

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր:

Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների և միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ դա թույլ է տալիս կյանքի կոչել կարևոր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական և հասարակական ոլորտներում, և համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը հետևողականորեն կամրապնդվեն։

Դիտվել է՝ 2838

Մեկնաբանություններ