Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանն իրեն ագրեսիվ է պահում

Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանն իրեն ագրեսիվ է պահում
06.03.2018 | 13:39

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միջուկային զենքի նոր տեսակների մասին Ռուսաստանի վերսկսված ագրեսիվության բաղադրիչ է, որին Արևմուտքն արդեն արձագանքում է` ասել է ՆԱՏՕ- գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` հավելելով, որ սպառազինությունների մրցավազքից խուսափելու հույս ունի:

«Բնականաբար, մենք անհանգստացած ենք,- ասել է նա Իրաք այցի ժամանակ:- ՆԱՏՕ-ն նոր «Սառը պատերազմ» չի ուզում: Մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ուզում»: «Վարքի այդ մոդելը, որին մենք հետևում ենք արդեն մի քանի տարի, պատճառներից մեկն է, որ ՆԱՏՕ-ն հարմարվում է և մեր հավաքական պաշտպանության ամենալայնածավալ ամրապնդումն է իրականացնում սառը պատերազմի ժամանակից ի վեր»,- հայտարարել է նա:

«Մենք Ռուսաստանի գործողություններին հայելայնորեն չենք պատասխանում՝ հրթիռ հրթիռի դիմաց, զենք զենքի դիմաց, բայց արձագանքում ենք, որովհետև տեսնում ենք, որ նա իրեն ավելի ագրեսիվ է պահում»,- հավելել է Ենս Ստոլտենբերգը և նորից Ռուսաստանին կոչ է արել պահպանել Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը, որը, ըստ ԱՄՆ-ի, Պուտինը խախտել է նոր տեսակի զենքերի մասին իր հայտարարությամբ:

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ