Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հմեյմիմ ռազմակայանում ռուսաստանյան ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել

Հմեյմիմ ռազմակայանում ռուսաստանյան ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել
07.03.2018 | 00:37

Սիրիայի Հմեյմիմ ռազմակայանում ռուսաստանյան ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել: Զոհվել է 32 մարդ։ Ռուսական կողմի տեղեկատվության համաձայն, օդանավը չի խոցվել, աղետի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։ Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ օդաչուն հասցրել է պարաշյուտով լքել խոցված օդանավը, սակայն զոհվել է՝ Սիրիայի իշխանությունների դեմ ապստամբած զինյալներին դիմադրություն ցույց տալիս: Су-25-ը մեկտեղանի գրոհային ինքնաթիռ է, որը օդային աջակցություն է ապահովում ցամաքային զորքին:


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խնդրել է անձամբ իր և հայ ժողովրդի անունից զոհվածների հարազատներին փոխանցել խոր ցավակցություններ և կարեկցանքի խոսքեր:

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ