Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ջոկատի մարտիկները միանում են Աֆրինում թուրքական զորքերի դեմ պայքարին

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ջոկատի մարտիկները միանում են Աֆրինում թուրքական զորքերի դեմ պայքարին
07.03.2018 | 00:42

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» արաբաքրդական ջոկատները (SDF) հայտարարել են իրենց մարտիկներին Աֆրին ուղարկելու որոշման մասին՝ աջակցելու քրդական ջոկատների՝ թուրքական զորքերի դեմ պայքարին` ասվում է SDF-ի մամուլի հաղորդագրության մեջ: Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում էր, որ SDF-ի մարտիկների մի մասը դադարել է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, որը վարում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:


«Մենք ստիպված ենք ընդունել այն որոշումը, որը չէինք ցանկանում ընդունել: Ցավում ենք, որ այսօր որոշում են կայացրել մեր մարտիկներին Դեր Զորից տեղափոխել Աֆրին՝ թուրքական հանցավոր ագրեսիան հետ մղելու համար»,- ասվում է քրդական ուժերի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ