Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա կուտակված 140 ավտոմեքենա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա կուտակված 140 ավտոմեքենա
07.03.2018 | 00:43

Դիլիջանի ոլորաններում մարտի 6-ի ժամը 20:00-ի դրությամբ, խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մետր: Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Մարտի 6-ին՝ կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 140 ավտոմեքենա:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ