Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կիպրոսի նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

Կիպրոսի նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
07.03.2018 | 00:44

Կիպրոսը մեծ հետաքրքրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացներին և ընդգծում, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա` հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը՝ Կիպրոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հավատարմագրերը ստանալու արարողության շրջանակում:

Չարչօղլյանը ևս ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ ավելացնելով, որ ԼՂ հարցում հայկական կողմը գնահատում է Կիպրոսի սկզբունքային աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Մենք աջակցում ենք մարդկանց ինքնորոշման իրավունքի իրացմանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը մշտապես աջակցել է Կիպրոսի դիրքորոշմանը կիպրական խնդրի հետ կապված»,- ընդգծել է Չարչօղլյանը:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ