Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն «սառնություն է ցուցաբերում» Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության նկատմամբ

ԵՄ-ն «սառնություն է ցուցաբերում» Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության նկատմամբ
07.03.2018 | 00:48

Իտալական eastwest.eu-ը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության և ԵՄ «սառը» վերաբերմունքի մասին: Վալենտինա Բրինին գրում է. «Նրանք դա կոչում են «սառեցված հակամարտություն», բայց 30 տարի անց էլ` Ադրբեջանի կազմից դուրս գալու առաջին փորձից հետո, հյուծիչ խրամատային պատերազմը շարունակում է սպանել մարդկանց Կովկասի ինքնորոշված հանրապետությունում: Մինչ այժմ Բրյուսելը դեմքով շրջվել էր, բայց ներկայում ավելի մոտենում է Հայաստանին, և Բրյուսելում տեղաշարժեր են տեղի ունենում: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված հանրապետությունը միայնակ պաշտպանում է ինքն իրեն այլոց լռության պայմաններում` ներառյալ Եվրամիության: Նախկին խորհրդային հանրապետությունների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած փոքրիկ այս երկրում 1994-ին հաստատված հրադադարից հետո էլ խրամատային պատերազմում շարունակում են զոհվել զինվորներ և քաղաքացիականներ»:
Հոդվածագիրը մեջբերում է ԵՄ գործիչների տեսակետները ղարաբաղյան հակամարտության կարգավորման և բանակցություններում Արցախի մասնակցության կարևորության մասին: «Չի կարող լինել ռազմական լուծում»,-փետրվարին ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Բարձր մակարդակով բանակցությունների վերաթարմացումը Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կարևոր զարգացում է»,-ընդգծել է պաշտոնյան` կողմերին կոչ անելով «ինտենսիվացնել բանակցությունները և նվազեցնել շփման գծում լարվածությունը»: «Մենք կարծում ենք, որ ստատուս քվոն անկայուն է: Մենք տեսնում ենք քաղաքական լուծումների անհրաժեշտություն` միջազգային իրավունքի տառին համապատասխան»,- ավելացրել է նա: «Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը ինչ-որ բանի հասնելու ուղին է»,- ասել են Ֆրանկ Էնգելն ու Լարս Ադակտուսոնը: Հայ-բուլղարական ծագմամբ լրագրող Ցվետանա Պասկալևան էլ ընդգծել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է լինել այս աշխարհի մի մասը: Ես հպարտ եմ, որ գիտեմ նրանց և կարծում եմ` նրանք պատրաստ են ճանաչված լինելու»:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ