Վերջերս տեղի ունեցած ուժեղ փոթորիկը թույլ է տվել բրիտանական Ռեդքար քաղաքի բնակիչներին զբոսնել յոթ հազար տարվա հնության քարացած անտառով:
ՈՒժեղ ալիքները լվացել-տարել էին ափի ավազները, որոնց տակից բացվել են հինավուրց կաղնիների, կեչիների, ժանտաթզենու, խորտակված նավակների մնացորդները: Այս անտառի առաջին հիշատակումները կարելի է գտնել 1871 թվականի աղբյուրներում, երբ այստեղ վայրի խոզի ժանիքներ և եղջերուի եղջյուրներ էին հայտնաբերվել։