Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոսկվան մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը

Մոսկվան մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը
07.03.2018 | 23:02

Մարտի 7-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը, նշել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը Ցյուրիխում ներկա է գտնվել և ակտիվ մասնակցություն է ունեցել:

«Մենք այդ համաձայնություններին գնահատական տվել ենք, որը մնում է նույնը: Մենք ելնում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները նորմալացնելու կարևորությունից՝ ի շահ երկու երկրների: Մեր կողմից միշտ հնարավորն արել ենք այդ նպատակներին հասնելու համար»:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ