ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Ինչպես նախկինում նշել էին իմ գործընկերները, օրենքով սահմանված կարգով վարչապետի ընտրության հարցը Ազգային ժողովում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 17-ին»: Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետն է ապրիլի 9-16-ը։