Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալմանը հայտարարել է, որ Թուրքիան, Իրանն ու Կատարը Սաուդյան Արաբիայի թշնամի երկրներն են, որ կազմում են «սատանայական եռանկյուն» և «չարիքի առանցք»։ Եգիպտոս այցի ժամանակ Մուհամեդ իբն Սալմանը մեղադրել է Թուրքիային Իրանին ու Կատարին աջակցելու համար ու նշել, որ 3 երկրներն աջակցում են տարածաշրջանում ահաբեկչությանը:
Նա կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ «օսմանցիները» ձգտում են վերականգնել երբեմնի խալիֆայությունը՝ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության միջոցով: