2019-ից՝ Թուրքիայում նախագահական կառավարման անցնելուց հետո, կվերացվի վարչապետի պաշտոնը։ Ազգային մեծ ժողովի պատգամավորների թիվը 550-ից կհասնի 600-ի, կստեղծվեն նոր հանձնաժողովներ:
Թուրքիայի քաղաքացիները պատգամավոր առաջադրվելու իրավունք ունեն 18 տարեկանից։ Երկրի նախագահ կարող է դառնալ 40 տարին լրացած Թուրքիայի քաղաքացին։ Նախագահը ղեկավարում է կառավարությունը և իրավասու է նախարարներ նշանակելու և փոխելու համար։ Պարտադիր չէ, որ նա անկուսակցական լինի: