ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի վիրավորվում, երբ արևմտյան փորձագետներն իրեն անվանում են «համաշխարհային գլխավոր չարագործ»: Վլադիմիր Սոլովյովի «Աշխարհակարգ 2018» փաստագրական ֆիլմին տված հարցազրույցում նա ասել է, որ «վաղուց սովորել է դրան»: Նա իր «փարոսներն» ունի՝ Ռուսաստանի և նրա ժողովրդի շահերը:
«Եթե ես զգում եմ, որ այդ ուղենիշով ընթանալիս չեմ շեղվի, ճիշտ եմ գնում, մնացած ամեն ինչն ինձ չի հետաքրքրում, դա ինձ ուղղակի չի շեղում այն խնդիրների լուծման գործընթացից, որոնք ես առաջնային եմ համարում իմ երկրի համար»,- ասել է Պուտինը: Հարցին, թե ինչպիսի զգացողություն ունի իրեն «չարագործ» համարելով՝ Պուտինը չի պատասխանել՝ խորհուրդ տալով հարցնել «չարագործներին»: