Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնասաբեր է ԼՂ հակամարտության բանակցված և խաղաղ ճանապարհով լուծման համար` լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» հայտարարությանը:
Նա ևս մեկ անգամ կոչ արեց նման հարցը բարձրացնելու ժամանակ հղում կատարել Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությանը: «Այս հարցը կրկին հնչել է: ՈՒզում եմ ասել, որ Ադրբեջանի նախագահի՝ ձեր հիշատակած հայտարարության առնչությամբ Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր պատասխանը տվել է, այսինքն՝ Ֆրանսիան և, ավելի ընդարձակ ներկայացնեմ, Մինսկի խմբի համանախագահությունը պատասխանել է ադրբեջանական հայտարարությանը»,- ասաց նա: