Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Կանանց տոնի առթիվ

Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Կանանց տոնի առթիվ
08.03.2018 | 11:43

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ. «Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում բոլոր կանանց և շնորհավորում Մարտի 8-ի տոնական առիթով։ Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար:
Սիրելինե՜ր, մեր մաղթանքն է, որ հարատև և ամուր մնաք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, որովհետև այս շնորհներն են աղբյուրը երջանկության, ստեղծագործության և կյանքի առաջընթացի, գոյության գրավականը` ընտանիքի, ազգի և պետության:


Նոր հաջողություններ ենք մաղթում ընտանեկան, ազգային ու պետական կյանքում ներդրվող ձեր նվիրական ջանքերին և իրականացում ձեր բարի իղձերին:
Աղոթում ենք, որ Բարձրյալ Աստված Սուրբ Հոգու շնորհները հեղի ձեր և ձեր ընտանյաց անդամների կյանքից ներս, պարգևի երջանիկ և ուրախ կյանքի տարիներ, Իր Սուրբ Աջի հովանու ներքո խնամելով և պահպանելով ձեզ, շնորհելով բյուր օրհնություններ և ամենայն բարիք:


Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»:

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ