Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրախորհրդարանը որոշել է Ադրբեջան և Ռուսաստան դիտորդներ չուղարկել

Եվրախորհրդարանը որոշել է Ադրբեջան և Ռուսաստան դիտորդներ չուղարկել
08.03.2018 | 22:55

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրություններին` ասվում է ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման պատգամավորական խմբի համանախագահներ Դևիդ Մաքալիսթերի և Լինդա Մաքևենի հայտարարության մեջ: Եվրախորհրդարանը չի հետևելու ընտրական գործընթացին, և չի մեկնաբանի ոչ գործընթացը, ոչ ընտրությունների արդյունքները: Եթե որևէ եվրոպացի պատգամավոր որոշի ընտրություններին հետևել, դա կլինի բացառապես սեփական նախաձեռնությամբ և ոչ թե Եվրախորհրդարանի անունից: «Պաշտոնական ռուսական կազմակերպությունների՝ ճանապարհային և որոշ միջազգային դիտորդների տեղավորման ծախսերը հոգալու առաջարկը հակասում է դիտորդական հիմնարար էթիկային»,- ընդգծել են պատգամավորները:


Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի դիրքորոշումը կներկայացվի ԵՄ և Բաքվի հարաբերությունների մասին զեկույցում, որը ամառային արձակուրդներից առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում պետք է ընդունվի:

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ