Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել է ԵՄ-ից պողպատի և ալյումինի ներկրման համար ԱՄՆ-ի մաքսատուրքերի սահմանումը և անվանել է «հիմարություն»:
«Անհրաժեշտության դեպքում կհետևի արձագանք, որը, պետք է հուսալ, կհանգեցնի ԱՄՆ-ի դիրքորոշման վերանայմանը, և հնարավոր կլինի հրաժարվել այդ հիմարությունից»,- ասել է Կուրցը: Նրա կարծիքով՝ մաքսատուրքերի սահմանման դեպքում կարող է առևտրային պատերազմ սկսվել, որը կվնասի բոլորին: