Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆեդերիկա Մոգերինի. Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել

Ֆեդերիկա Մոգերինի. Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել
09.03.2018 | 21:05

Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ` հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովին» հղած տեսաուղերձում։ Մոգերինին ուրախությամբ է արձանագրել է, որ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում։

Ընդգծելով, որ նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ ԵՄ-ն 3 հիմնարար համաձայնագիր է կնքել, Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը և Հայաստանում, և ԵՄ-ում։ «Ստորագրեցինք նաև այլ համաձայնագրեր, որ կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով և առաջարկություններով, որ այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն»,- նշել է Մոգերինին։

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ