ԱՄՆ-ի դեմ առևտրական պատերազմից ոչ մի երկիր չի շահի` ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԳԴՀ-ի խոշոր տնտեսական միավորումների ղեկավարների հետ հանդիպումից հետո Մյունխենում մամուլի ասուլիսում:
«Մենք համոզված ենք, որ դա կլինի ի վնաս բոլորի, ոչ ոք չի շահի նման դիմակայությունից, ուստի մենք, ինչպես և առաջ, երկխոսության ուղիներ ենք փնտրում»,- ասել է կանցլերը՝ մեկնաբանելով պողպատաձուլական և այլյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման Վաշինգտոնի որոշումը: Մերկելն ընդգծել է, որ ԵՄ-ն «կարող է հակազդել, և Եվրահանձնաժողովն արդեն դա հասկանալ է տվել»: