ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 9-ին, Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը խոսել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի ընտրությունը, երևանյան գագաթնաժողովում ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երևանյան գագաթնաժողովի շրջանակում Տնտեսական ֆորումի կազմակերպմանը, Երևանի կենտրոնում տեղակայվելիք Ֆրանկոֆոնիայի ավանում անդամ երկրների ներկայացվածության հարցերին: