Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սիրիական Մանբիջում և Եփրատի արևելյան ափին ռազմական գործողությունների նախաձեռնման հարցում իրենք պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ-ի հետ: «Աֆրինի գործողության դժվարին մասն արդեն հաղթահարված է: ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ ունենք Մանբիջի ու Եփրատի արևելքի հետ կապված: Մարտի 19-ին Ռեքս Թիլերսոնի հետ թեմայի շուրջ հանդիպում եմ ունենալու»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: