ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը ԵՄ երկրներից ներմուծված մետաղի համար կարող են հրահրել առևտրային պատերազմ, որում կպարտվեն բոլորը` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում: Մակրոնն արտահայտել է «լուրջ անհանգստություն»՝ կապված մաքսատուրքերի հետ:
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ «այդպիսի միջոցներն ուղղված են դաշնակից երկրների դեմ, որոնք հետևում են միջազգային առևտրի օրենքներին, և չեն կարող արդյունավետ լինել անբարեխիղճ պրակտիկայի դեմ պայքարում», այլ «միայն կհրահրեն առևտրային պատերազմ, որում բոլորը կպարտվեն»: