Ադրբեջանում ընդդիմությունը պահանջել է Ադրբեջանի իշխանությունների հրաժարականը։ contact.az-ի հաղորդմամբ՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, հանրահավաքում հայտարարել է ցանկացած ճանապարհով ակցիայի կազմակերպումը տապալելու իշխանությունների փորձերի մասին, նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են 8 մարդ, ճնշման և ձերբակալությունների են ենթարկվել «Մուսավաթի» անդամները։
Ցուցարարները հավաքվել են Իլհամ Ալիևի կողմից իշխանության ուզուրպացման դեմ բողոքելու, որը կեղծմամբ և օրենքների ու սահմանադրության համապատասխանեցմամբ ցանկանում է իր կառավարումը երկարացնել ևս 7 տարով։ Կուսակցության ղեկավարը Իլհամ Ալիևին մեղադրել է 15 տարվա կառավարման ընթացքում ոչ մի խնդիր չլուծելու մեջ։ Ելույթի ավարտին նա կոչ է արել հաշվի առնել մյուս բռնապետների (հատկապես Քադաֆիի) տխուր փորձը, որ չեն կարողացել օգտագործել ժողովրդից կողոպտված փողերը։ Բողոքի ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ, ցույցի վայրում իշխանությունները արգելափակել են համացանցը, որ չկարողանան ուղիղ հեռարձակել սոցիալական ցանցերում։