Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱԺ պատվիրակությունը ԱՄՆ-ում ուշադրություն է հրավիրել Բաքվի պահվածքի վրա

ԱԺ պատվիրակությունը ԱՄՆ-ում ուշադրություն է հրավիրել Բաքվի պահվածքի վրա
11.03.2018 | 14:26

Հայ պատգամավորները Վաշինգտոնում բարձրացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն ու կարևորել հատկապես շփման գծում հրադադարի խախտումների առնչությամբ առավել հասցեական և թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտությունը։ Արփինե Հովհաննիսյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ` թեմայով առավել հանգամանորեն խոսել են Սպիտակ տանը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ստորաբաժանման ղեկավար Քեթրին Քրոֆթի հետ հանդիպման ժամանակ։ Հայ պատգամավորները ամերիկացի գործընկերներին տեղեկացրել են Ադրբեջանի՝ մասնավորապես Իլհամ Ալիևի հայատյաց հայտարարությունների մասին։

Մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, ընդգծվել է վստահության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: Պատվիրակության անդամները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շարունակում է ոչ միայն չպահպանել պայմանավորվածությունները` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, այլև շարունակում է այնպիսի հայտարարություններ անել, ինչպես, «Երևանը Ադրբեջանի պատմական հող լինելու» հանգամանքը, ընդգծվել է, որ այս ամենը բացարձակապես չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը: Նշվել է, որ խնդրի կարգավորման կարևոր առանցքներից մեկը վստահության մթնոլորտի ստեղծումը պիտի լինի, մինչդեռ Ադրբեջանի քաղաքականությունը որևէ կերպ չի նպաստում վստահության մթնոլորտի ձևակերպմանը: Պատգամավորները խնդիր են դրել, որ այդպիսի հայտարարությունները հստակ գնահատվեն և դատապարտվեն ԱՄՆ-ի կողմից՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որովհետև չեն նպաստում խաղաղության կառուցմանը և հասարակությունների պատրաստմանը կոնֆլիկտի կարգավորման համատեքստում:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ