Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՆԱՏՕ-ն արձանագրել է չորս երկրի՝ այդ թվում Վրաստանի և ՈՒկրաինայի անդամակցության ձգտումները

ՆԱՏՕ-ն արձանագրել է չորս երկրի՝ այդ թվում Վրաստանի և ՈՒկրաինայի անդամակցության ձգտումները
11.03.2018 | 14:27

ՆԱՏՕ-ն արձանագրել է, որ 4 երկիր՝ Վրաստանը, ՈՒկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան ու Մակեդոնիան հայտարարել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ձգտումների մասին: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Ազատություն» ռադիոկայանին Բրյուսելում տված հարցազրույցում ասել է, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կնպաստի դաշինքի կայունությանը ամբողջ Եվրոպայում:

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու երկիր ճանաչվելու հայտարարությունը, ասել է, որ հաջորդ քայլը պետք է լինի ՈՒկրաինայի լիարժեք անդամակցությունը դաշինքին:
Թեկնածու երկրներ են համարվում այն պետությունները, որ հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ցանկության մասին: Նման կարգավիճակը ՆԱՏՕ-ի վրա ոչ մի պարտավորություն չի դնում: ՆԱՏՕ-ին միանալու հաջորդ քայլը Անդամակցության գործողությունների պլանն է (MAP), որն ունեն նշված երկրներից երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինան ու Մակեդոնիան:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ