ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պիտսբուրգում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ կցանկանար մահապատիժ սահմանել թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար: 80-րոպեանոց ելույթում նա ասել է, որ շատ է հավանում Չինաստանի քրեական պատժի համակարգը, որը խստագույնս է պատժում նարկոդիլերներին:
Թրամփը նկատել է, որ օփիումային ճգնաժամը, որին այսօր առերեսվում է ԱՄՆ-ը, ժամանակին լուրջ խնդիր է եղել նաև Չինաստանում և իշխանություններին հաջողվել է լուծել խնդիրը՝ թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողներին մարդասպաններից էլ ավելի խիստ վերաբերվելու միջոցով:
«Չգիտեմ, թե մեր երկիրը որքանով է պատրաստ մահապատժի սահմանմանը, կարծում եմ, որ այս հարցի շուրջ պետք է քննարկումներ անցկացնենք»,- հավելել է նախագահը: