Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չինաստանի նախազգուշացումը Թրամփին

Չինաստանի նախազգուշացումը Թրամփին
11.03.2018 | 21:43

Չինաստանի առևտրի նախարար Ժոն Շանը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտասահմանից պողպատի և ալյումինի ներկրման համար նոր մաքսատուրքեր սահմանելու որոշումը, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում «հաղթողներ չեն լինելու»:

Քննադատելով Սպիտակ տան որոշումը՝ նախարարն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմն աղետ կլինի համաշխարհային տնտեսության համար»: Թրամփի վիճահարույց որոշման թիրախում առավելապես Չինաստանն է, որը պողպատի խոշորագույն արտահանողներից է: Մինչդեռ ԱՄՆ-ը պողպատի ամենամեծ ներկրողն է: Նախորդ տարի երկիրը 35 մլն տոննա չմշակված պողպատ է ներկրել: Չինաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր՝ ԱՄՆ-ի կողմից թիրախավորված շահերը: Առևտրի նախարարը մանրամասնել է, որ Չինաստանն առևտրային պատերազմի կողմնակից չէ ու երբեք այն չի հրահրի: «Առևտրային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, դա միայն աղետ կբերի Չինաստանին, ԱՄՆ-ին ու ամբողջ աշխարհին»,- ասել է չինացի պաշտոնյան:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ