Իրանի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Լոնդոնում Իրանի դեսպանատան տարածքում ծայրահեղականների բողոքի ցույցի պատճառով: Բրիտանական ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել Իրանի դեսպանատան պատշգամբում բողոքի ցույց իրականացնելու համար: Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հաստատել է, որ դեսպանատան վրա հարձակում է եղել: Դեսպանը նշել է, որ շենք ներխուժած անձինք զինված են եղել փայտե մահակներով ու դանակներով: Դեսպանի կարծիքով՝ իրավախախտները «բրիտանական շիաներ» աղանդավորական միության անդամներ են:
«Ծայրահեղական կրոնական խմբավորումների հետ առնչություն ունեցող մի շարք անձանց կողմից Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո շաբաթ երկրի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ»,- հայտնել է իրանական արտաքին քաղաքկանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: