Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը կարող է լինել Վաշինգտոնում

Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը կարող է լինել Վաշինգտոնում
12.03.2018 | 13:05

Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Ռաջ Շահը չի բացառել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի հանդիպումը կարող է լինել Վաշինգտոնում: «Հանդիպման ժամն ու վայրը դեռ չի որոշվել: Ոչինչ չի բացառվում»` ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Թրամփի՝ Հյուսիսային Կորեա կատարելիք հավանական այցի մասին խոսելիս Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է. «Չեմ կարծում, որ դա հավանական է, սակայն ևս մեկ անգամ ոչինչ չեմ բացառի»:

Շվեդիան 1970-ականների սկզբից դեսպանատուն ունի Փհենյանում և որպես պաշտպանիչ ուժ է հանդես գալիս ԿԺԴՀ-ում ԱՄՆ քաղաքացիների համար։
Շվեդիան պատրաստ է հարթակ տրամադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և հյուսիսկորեական դիկտատոր Կիմ Չեն Ինի պատմական հանդիպման համար` հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը։ «Եթե մենք ինչ որ բանով կարող ենք օգնել, մենք դա կանենք»,- ասել է նա։ Լևենն ընդգծել է Շվեդիայի դերը ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերություններում։

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ