Գերմանիայում գիշերը մի քանի գրոհ են իրականացրել թուրքական մզկիթների և մշակութային կենտրոնների վրա, այդ թվում՝ Բեռլինում, որտեղ անհայտ անձինք այրել են թուրքական մզկիթի և «Կրոնական կապերի թուրք-իսլամական միության» մշակութային կենտրոնի շենքերը:
Մզկիթն ամբողջությամբ այրվել է։ Հանցագործության մեջ կասկածվում են աջ ծայրահեղականները կամ էլ՝ Թուրքիայի քաղաքականությունը չընդունող քրդական համայնքի ներկայացուցիչները,- նշում է Berliner Zeitung-ը։ Մեշեդում (Վեսթֆալենում) անհայտ անձինք պայթուցիկով շշեր են նետել «Թուրք-գերմանական բարեկամության» կենտրոնի շենքի վրա, իսկ Լաուֆեն-ամ-Նեքարում հրկիզել են թուրքական համայնքի մզկիթը։