Հարավկորեական մամուլի պնդմամբ, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը ցանկանում է խաղաղ համաձայնագիր ստորագրել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ` գրել է Սեուլում լույս տեսնող Donga Ilbo պարբերականը:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համապարփակ կարգավորման ցանկության մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է Հարավային Կորեայից Փհենյան ժամանած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինն ասել է, որ այս հարցում լավատեսության համար դեռ շատ վաղ է: