«Վրաստանը մշտապես իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի դիրքորոշումներին»` Բաքվում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել առավոտյան: «Զագուլբա» նստավայրում Կվիրիկաշվիլուն ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեր պատվիրակության այցը Ադրբեջան շատ կարևոր իրադարձություն է: Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Ադրբեջանը Վրաստանում իրականացված ներդրումային ծրագրերի առաջատարն է, և դա մեզ, անկասկած, ուրախացնում է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը ոչ միայն տարածաշրջանային մակարդակում է ծավալվում, այլև թևակոխել է գլոբալ հարթություն»: