Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփի՝ խաղաղության նախագիծը չի ենթադրում ճանաչել Պաղեստինը որպես պետություն

Թրամփի՝ խաղաղության նախագիծը չի ենթադրում ճանաչել Պաղեստինը որպես պետություն
13.03.2018 | 01:40

«The New York Times»-ը հաղորդում է, որ խաղաղության նախագիծը, որի իրականացումը պետք է վերջ դնի Պաղեստինյան ինքնավարության և Իսրայելի պետության հակամարտությանը, արդեն գրեթե պատրաստ է և մոտ ժամանակներս կներկայացվի: Հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին, որ ցանկացել են անանուն մնալ, նշվում է, որ գործարքը, որը կառաջարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թույլ չի տա, որ կողմերը թակարդներում հայտնվեն, որոնք մինչ այդ թույլ չէին տալիս այլ խաղաղ նախաձեռնություններ իրականացնել: Ենթադրվում է, որ երկար սպասված փաստաթղթում կոնկրետ լուծումներ կլինեն, որոնք պետք է վերաբերեն Երուսաղեմի սահմանների և կարգավիճակի որոշմանը, փախստականների և անվտանգության խնդիրների լուծմանը: Թրամփի խաղաղության նախագիծը Պաղեստինի պետության անկախության ճանաչում չի ենթադրում:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ