Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի ապրիլին նախատեսված հիմնարկեքի արարողությանը` տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Առաջին թուրքական ատոմակայանը կառուցում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան` խոստանալով ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023-ին: