Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի պապին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի պապին
14.03.2018 | 00:34

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթելով առողջություն և հաջողություններ բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում:

«Սրբազան Քահանայապետի Ձեր առաքելությունը առաջին իսկ օրվանից միտված է եղել աշխարհում արդարության և հակամարտ կողմերի միջև երկխոսության հաստատմանը։ Մեծագույն հաճույքով եմ արձանագրում, որ այն առանձնացել է նաև հայ ժողովրդի նկատմամբ մեծ ուշադրությամբ»` ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ