Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը պաշտոնանկեց Թիլերսոնին

Թրամփը պաշտոնանկեց Թիլերսոնին
14.03.2018 | 00:36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Նրան կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոն: «Մայք Փոմփեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը, նա հրաշալի գործ կանի: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին՝ մատուցած ծառայության համար»,- գրել է նախագահ Թրամփը Թվիթերում:


Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար է նշանակվել Ջինա Հասփելը: «Նա այս պաշտոնում նշանակված առաջին կինն է, շնորհավորում եմ»,- գրել է Դոնալդ Թրամփը:
Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ-ում չէ: Այսօր ավարտվում են նրա այցերը աֆրիկյան երկրներ:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ